Հետևեք մեզ։

Ողբերգական դեպք Գառնիում

12:58, 27 դեկտեմբեր 2024
Ողբերգական դեպք Գառնիում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երեք կամավոր:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է տունը՝ գույքով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները