Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների հարազատների միջև մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել

18:09, 27 դեկտեմբեր 2024
Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների հարազատների միջև մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների հարազատների միջև մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր անհայտ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկում ունենալու համար։ Անհայտ կորածների հարազատները մտել էին խորհրդարան: 

Հիշեցնենք՝ անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

 

ՆԳՆ-ն հորդորել է անհետ կորած զինծառայողների ծնողներին բացել Բաղրամյան պողոտան, սակայն այն դեռևս փակ է

Վերլուծական

Ամենաընթերցվածները