Հետևեք մեզ։

Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել, հայկական կողմը վիրավորներ ունի․ ՀՀ ՊՆ

10:50, 12 մայիս 2023
Ադրբեջանն  ԱԹՍ է կիրառել, հայկական կողմը վիրավորներ ունի․ ՀՀ ՊՆ
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:
Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ

Վերլուծական