Տնտեսությունն ազատականացված է, մենաշնորհ չկա․ այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՔՊ-ական մեծահարուստ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ տարբերություն կա 2018-ից առաջ և հետո տնտեսական հարաբերություններում։
«Ազատականացված է, ձախ ճանապարհով ապրանքներ չկան, հարկային պարտավարությունները հավասար պայմաններում են՝ մի 99 տոկոսը, չգիտեմ՝ գուցե մեկը մի ինչ-որ ձևով կարողանա, բայց միանգամից կգտնեն, կոռուպցիա չկա, հնարավոր է կաշառք կա, բայց համակարգային կոռուպցիա չկա»,-ասաց Սուքիասյանը։
Նշենք, որ մենաշնորհի բացակայությունից խոսող Խաչատուր Սուքիասյանը միայն հայտարարագրով 34 անշարժ գույք ունի, որից երեքը վաճառել է յուրաքանչյուրը 500 000 000 դրամով, բաժնեմաս և բաժնետոմս ունի 12 ընկերություններում, 19 թանկարժեք իր է հայտարարագրել՝ յուրաքանչյուրը 5-30 մլն դրամ, օրինակ՝ այդ իրերից միայն ժամացույցի արժեքը 23 մլն դրամ է։ Միայն կանխիկ ու հայտարարագրած գումարը 6 մլրդ 693 մլն դրամ է, 1 մլն 913 հզր դոլար և 185 հզր եվրո։
Նշենք, որ սա 2023-ի հայտարարագրում նշված գումարն է։