Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ Դենիս Գլուշակովին կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները, նա մեքենան վարել է ոչ սթափ, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ռոստովի մարզում: Գլյուշակովը կանգնած է վարորդական իրավունքից զրկվելու առջև։
Գլուշակովը «Սպարտակի» կազմում խաղացել է 2013-2019 թվականներին: