Հետևեք մեզ։

Գարիկ Սարգսյանը դիմել է Ավինյանին, որ Վեդիի Արցախ թաղամասում խաղահրապարակ կառուցի

00:06, 28 դեկտեմբեր 2024
Գարիկ Սարգսյանը դիմել է Ավինյանին, որ Վեդիի Արցախ թաղամասում խաղահրապարակ կառուցի
Տիգրան Ավինյանը բազմիցս ապացուցել է, որ միշտ կանգնած է Վեդի համայնքի կողքին։ Այս մասին գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը․
 
«Նախորդ ամիս դիմել էի պարոն Ավինյանին՝ Վեդիում խաղահրապարակ կառուցելու խնդրանքով, որին հետեւեց դրական արձագանք եւ Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ 28 մլն. դրամի դրամաշնորհ հատկացվեց Վեդի համայնքին։
Գարնանը կմեկնարկի Արցախ թաղամասում գտնվող խաղահրապարակի կառուցման աշխատանքները եւ կարճ ժամանակում կունենանք մեր երեխաների համար շատ հարմարավետ միջավայր։
Իմ եւ Վեդի համայնքի անունից շնորհակալություն եմ հայտում Երեւանի ավագանու անդամներին եւ Տիգրան Ավինյանին՝ իմ խնդրանքը չմերժելու եւ մեր համայնքին նման շռայլ նվեր անելու համար»,-գրել է Սարգսյանը։

Վերլուծական