Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է 2024թ․ Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվելը։
«Հպարտ եմ տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը։ Սա ևս մեկ առիթ է՝ հիշելու «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությունը, հաղթահարած բոլոր արգելքներն ու հավատը մեր նպատակին։
Առջևում նոր տարին է, որը նույնպես, իր նոր մարտահրավերներով, հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք շարունակել մեր գործը»,- Մելիքյանի խոսքն է մեջբերում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 27-ին ամփոփել էր Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։
Եղիշե Մելիքյանը հավաքել է 92 միավոր: Երկրորդ տեղը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ տեղում է է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: