Հետևեք մեզ։

Հայրավանքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ վիրավոր է

07:19, 28 դեկտեմբեր 2024
Հայրավանքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ վիրավոր է

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Պ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Դ․-ին ( ծնված 1981 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Դ․ Պ-ն, Գ․ Դ․-ն հոսպիտալացվել, իսկ ուղևոր Ա․ Զ․-ն (ծնված  1998թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները