Հետևեք մեզ։

Ստեփանակերտից հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը

11:20, 12 մայիս 2023
Ստեփանակերտից հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը

 Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր Պաշտպանության բանակը մի քանի ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը։

 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։