Հետևեք մեզ։

Շիրակում բախվել են Mercedes G և ՎԱԶ մեքենաները. ամուսինները մաhացել են, մայրն ու երեխան վիրավոր են (լուսանկարներ)

13:49, 28 դեկտեմբեր 2024
Շիրակում բախվել են Mercedes G և ՎԱԶ մեքենաները. ամուսինները մաhացել են, մայրն ու երեխան վիրավոր են (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են Mercedes G և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։

 

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

 

Կայքի տեղեկություներով` մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները Mercedes G-ի վարորդի կինն ու երեխան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները