Հետևեք մեզ։

Մեքենաները մխրճվել են ծառերի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել երիտասարդ ամուսինների մաhվան պատճառ դարձած վթարի մասին (լուսանկար)

19:16, 28 դեկտեմբեր 2024
Մեքենաները մխրճվել են ծառերի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել  երիտասարդ ամուսինների մաhվան պատճառ դարձած վթարի մասին (լուսանկար)

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել  են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, քաղաքացիների դիերը դուրս բերել ավտոմեքենայից և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից։

 

Նշենք, որ ավելի վաղ, Shamshyan.com-ը հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ մահացածներն ամուսիններ են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները