Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի հետ։
«2024 թ. աշխարհի չեմպիոնը»,- լուսանկարին կից գրել է վրացի լեգենդար ծանրորդը։ Նա նշել է, որ իրենք գտնվում են Թբիլիսիում։
Նշենք, որ Վարազդատ Լալայանը նվաճել է ծանրամարտի Աշխարհի չեմպիոնի կոչումը։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունք։