Գերմանական Die Welt թերթի կարծիքի բաժնի ղեկավար Եվա Մարի Կոգելը հրաժարականի դիմում է ներկայացրել Իլոն Մասկի հետ հարցազրույցի հրապարակումից հետո։ «Ես միշտ հաճույքով եմ ղեկավարել Welt-ի կարծիքի բաժինը, այսօր Welt am Sonntag-ում հայտնվեց Իլոն Մասկի զրույցը, որից հետո ես ներկայացրել եմ իմ հրաժարականը»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Welt-ին տված հարցազրույցում Մասկը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի տնտեսական և մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կրկին հանդես է եկել աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության օգտին։ Ինչպես հաղորդում է Spiegel-ը, Welt-ի խմբագրությունում սուր տարաձայնություններ են ծագել նյութի հրապարակման հետ կապված։