Հետևեք մեզ։

Ի գործ, ամուսնյակ․ ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը, ում կինն իրեն օգնական էր նշանակել, որ դրսում չսպասի, Գյումրու ավագանու մանդատ է ստացել

22:00, 28 դեկտեմբեր 2024
Ի գործ, ամուսնյակ․ ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը, ում կինն իրեն օգնական էր նշանակել, որ դրսում չսպասի, Գյումրու ավագանու մանդատ է ստացել
ՔՊ-ական պատգամավոր Պալյան Էմմայի ամուսինը, ում կինն ԱԺ-ում իրեն հասարակական հիմունքներով օգնական էր նշանակել, որ ԱԺ շենքի դրսում իրեն չսպասի, Գյումրու ավագանու մանդատ է ստացել։ Այս մասին հայտնել է Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը։
 
«Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,-գրել է նա։
 
Էմմա Պալյանն էլ կիսվել է ամուսնու գրառմամբ և գրել․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ` ամուսնյակ»։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները