Հետևեք մեզ։

Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Լոռու մարզում

23:26, 28 դեկտեմբեր 2024
Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Լոռու մարզում

 

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել էր 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել էր Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները