12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթսրյանը:
Այս առնչությամբ նա շնորհակալություն է հայտնեել սոցցանցերի իր էջերում.
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին` ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»: