Հետևեք մեզ։

Շղթայական ավտովթար Մարմարաշենի մոտակայքում․ կա 5 վիրավոր և 1 զոh

10:38, 29 դեկտեմբեր 2024
Շղթայական ավտովթար Մարմարաշենի մոտակայքում․ կա 5 վիրավոր և 1 զոh

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կան 5 տուժած և 1 զոհ: 

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները