Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը:
Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանում:
Ղավելաշվիլին հանդիսավոր կերպով երդվել է, ինչից հետո հնչել է Վրաստանի հիմնը:
Վրաստանի խորհրդարանում նոր նախագահի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին՝ առաջին անգամ անուղղակի եղանակով՝ ընտրական հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն տվյալով՝ Ղավելաշվիլին ստացել էր 300 ձայնից 224-ը:
Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունները սպառվել են: