Հետևեք մեզ։

Ինքնաթիռի կործանման համար Ալիևը փոխհատուցում է պահանջում Պուտինից

15:02, 29 դեկտեմբեր 2024
Ինքնաթիռի կործանման համար Ալիևը փոխհատուցում է պահանջում Պուտինից

Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո այդ երկիրը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանին. պատժել ինքնաթիռի միջադեպի մեղավորներին և փոխհատուցում տրամադրել:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լրատվամիջոցների փոխանցմամբ` արդեն այդ պահանջները փոխանցվել եբ ռուսական կողմին պաշտոնապես:

 

Ալիևը նաև հայտնել է, որ ՌԴ-ից ներողության պահանջ են ունեցել, ինչն արվել է:

 

Ալիևը, հավանաբար նկատի ունի ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազանգն իրեն և այդ զրույցը:

 

Նշենք, որ ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ կողմից: Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները