Հետևեք մեզ։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է. իրավիճակը` ճանապարհներին

15:18, 29 դեկտեմբեր 2024
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է. իրավիճակը` ճանապարհներին

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները