Հետևեք մեզ։

Դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով. Գառնիկ Դանիելյան

22:14, 29 դեկտեմբեր 2024
Դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով. Գառնիկ Դանիելյան

Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ  Դանիելյանը.

 

«Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ 

 

Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։ 

 

Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով: 

 

Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։ 

 

Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։ 

 

Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։ 

 

Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։ 

 

Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»:

Վերլուծական