Հետևեք մեզ։

Գողթում փայտե կաթսայի պայթյունի հետևանքով քաղաքացիներ են վնասվածքներ ստացել

08:13, 30 դեկտեմբեր 2024
Գողթում փայտե կաթսայի պայթյունի հետևանքով քաղաքացիներ են վնասվածքներ ստացել

Դեկտեմբերի 30-ին «Գառնի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 01.05-ին Գողթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում կաթսան պայթելու հետևանքով «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Ս.Գ.Լուսավորիչ» Բ/Կ բուժօգնության են տեղափոխում այդ տան բնակիչներ 62-ամյա կնոջ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ 33-ամյա տղամարդու։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՆԳ նախարարությունից:

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Գառնիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձիք վնասվածքները ստացել են տան ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթյունի հետևանքով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել  են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները