Հետևեք մեզ։

Ռուսաստանը կարևոր երկիր է, մեզ կապում են ընդհանուր ռազմական շահերը. Սիրիայի նոր ղեկավար

11:10, 30 դեկտեմբեր 2024
Ռուսաստանը կարևոր երկիր է, մեզ կապում են ընդհանուր ռազմական շահերը.  Սիրիայի նոր ղեկավար

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և խոստացել է չորս տարվա ընթացքում ընտրություններ անցկացնել երկրում։

Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ռուսաստանը կարևոր երկիր է և համարվում է երկրորդ ամենահզորն աշխարհում»,- ասել է ալ-Շարաան Սաուդյան Արաբիայի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում (մեջբերում է AFP-ն):

 

Սիրիայի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանին և Սիրիային կապում են ընդհանուր ռազմավարական շահերը։

 

«Սիրիական բոլոր զենքերը ռուսական ծագում ունեն, և շատ էլեկտրակայաններ ղեկավարվում են ռուս փորձագետների կողմից: Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, ինչպես որոշ մարդիկ են ցանկանում»,- ասել է նա:

Նա նաև հայտարարել է իր զինված խմբավորումը «Հայաթ Թահրիր ալ-Շամ»  ցրելու մտադրության մասին: Այդ խմբսվորումը դեռ պաշտոնապես արգելված է որպես ահաբեկչական կազմակերպություն շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

 

Հենց այս շարժումն էլ առաջնորդեց ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի տապալմանը: Մոսկվան եղել է Ասադի դաշնակիցը, որը տարիներ շարունակ մնացել է իշխանության ղեկին հիմնականում ռուսական բանակի աջակցության շնորհիվ, որը հարձակումներ է իրականացրել ապստամբների և սիրիական քաղաքների վրա։ Սիրիայում կան ռուսական ռազմաբազաներ, և երբ ապստամբ ուժերը գրավեցին Դամասկոսը, Ասադը փախավ Ռուսաստան՝ ռուսական բանակի օգնությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները