Հետևեք մեզ։

Այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցման կետում հսկողություն կիրականացնեն հայ սահմանապահները, ռուս սահմանապահները հեռացել են. Փաշինյան

15:44, 30 դեկտեմբեր 2024
Այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցման կետում հսկողություն կիրականացնեն հայ սահմանապահները, ռուս սահմանապահները հեռացել են. Փաշինյան

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը:

 

«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար: 

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները