Հետևեք մեզ։

Զելենսկիին ցանկանում է ելույթ ունենալ Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլում

13:15, 12 մայիս 2023
Զելենսկիին ցանկանում է ելույթ ունենալ Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ցանկանում է ելույթ ունենալ Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլում։ Նա մտադրվել է տեսաուղերձով դիմել եվրոպական ամենամեծ լսարանին։ Սակայն, Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչն է, մերժել է Զելենսկուն, հայտնում է Mirror-ը։

Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ նրա ելույթը կքաղաքականացնի մրցույթը. «Միջազգային հեռարձակողների դաշինքը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը մտավախություն ունի, որ պարոն Զելենսկու «գովելի մտադրությունները» կարող է քաղաքականացնել միջոցառումը»:

Նշենք, որ նախորդ տարի մրցույթը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչը, սակայն պատերազմի պատճառով մրցույթը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքը։

 Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ

Վերլուծական