Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին:
«Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը: