Ստավրոպոլի մարզի Զելինակումսկ քաղաքում 87 տարեկանում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկու մայրը` Մարիա Բերեզովսկայան, հաղորդում է armeniasputnik.am-ը։
Մարիա Բերեզովսկայայի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում. օրվա ու ժամի մասին հայտնի կդառնա ավելի ուշ: