Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է այդ երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։
Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ի դեպ, Փաշինյանի անունը բացակայում է ցուցակից: