Հետևեք մեզ։

Հույս ունեմ, որ այս տարի ականատես կլինենք հայ կալանավորների ազատմանը, որոնք պահվում են հարևան երկրի բանտերում, իմ հայրենակիցներին միասնություն եմ մաղթում. Հենրիխ Մխիթարյան

13:21, 01 հունվար 2025
Հույս ունեմ, որ այս տարի ականատես կլինենք հայ կալանավորների ազատմանը, որոնք պահվում են հարևան երկրի բանտերում, իմ հայրենակիցներին միասնություն եմ մաղթում. Հենրիխ Մխիթարյան

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովդին։

 

«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, ձեր բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:

Իմ հայրենակիցներին մաղթում եմ, որ 2025-ը մեր հայրենիքի համար լինի խաղաղության և վերածննդի տարի: Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք հայ կալանավորների ազատմանը, որոնք անօրինական կերպով պահվում են հարևան երկրի բանտերում: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:

 

Շնորհավոր նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,- գրել է Մխիթարյանը։

Վերլուծական