Հետևեք մեզ։

Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Կուբայի նախագահին

13:16, 01 հունվար 2025
Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Կուբայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կուբայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև փոխգործակցությունն էլ ավելի կամրապնդվի՝ ի շահ բարեկամ երկու ժողովուրդների»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները