Հետևեք մեզ։

Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

16:06, 01 հունվար 2025
Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել

Հունվարի 1-ին Սյունիքում 9 բալիկ է լույս աշխարհ եկել։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

 

Նշվում է, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու շնորհավորել տարվա առաջին նորածինների ու իրենց մայրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը։

 

«Նարե Ղուկասյանը մայրիկներին մաղթել է առողջ, խաղաղ մանկություն և արևշատություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Մարզպետի անունից շնորհավորանք ու դրամական պարգև այսօր կստանան նաև մարզի մյուս ԲԿ-ներում 2025 թ. առաջին օրը ծնված սյունեցիները։

 

Նշենք, որ 2024 թվականին մարզում ծնվել է 1041 երեխա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները