Հետևեք մեզ։

Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. 5 մարդ վիրավոր է

18:56, 01 հունվար 2025
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. 5 մարդ վիրավոր է

Հունվարի 1-ին՝ ժամը 18։47-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել է երկու «Mercedes-Benz» (վարորդներ՝ Դ․ Պ․, ծնված 1972 թ. և Շ․ Հ․, ծնված 1951 թ.) մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Դ. Պ․-ին, նույն ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Պ․-ին (ծնված 1999 թ․) և Վ․ Լ․-ին (ծնված 1980 թ.) պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Շ. Հ ․-ն և ուղևոր Ն․ Խ․-ն (ծնված 1956 թ.) բժշկական կենտրոն են տեղափոխվել տեղի ուժերով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները