Հետևեք մեզ։

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օրենքով արգելվել է մինչև 14 տարեկան երեխաներին հաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում

00:37, 02 հունվար 2025
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օրենքով արգելվել է մինչև 14 տարեկան երեխաներին հաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է սոցիալական մեդիա հարթակներում 14 տարեկանից ցածր երեխաներին սոցիալական հաշիվներ ստեղծել։ Ընկերություններին նաև հանձնարարվել է ապաակտիվացնել Facebook-ում, Instagram-ում և TikTok-ում առկա էջերը, որոնք պատկանում են այս տարիքի երեխաներին։ Հակառակ դեպքում հարթակների դեմ քաղաքացիական հայցեր կներկայացվեն:

 

Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատը օրենքի ներդրումը բացատրել է որպես երեխաներին պաշտպանելու միջոց նրանցիղ, ովքեր փորձում են երեխաների հետ առցանց շփվել, ինչպես նաև պաշտպանել սոցիալական ցանցերի վնասակար ազդեցությունից նրանց հոգեկան առողջության վրա:

 

Վերլուծական