Հետևեք մեզ։

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Բրյունետը Եվրատեսիլում

13:44, 12 մայիս 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Բրյունետը Եվրատեսիլում
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մայիսի 13-ին տեղի կունենա Եվրատեսիլի եզրափակիչ փուլը։ Բրյունետը «Եվրատեսիլի» եզրափակչում ելույթ կունենա 17-րդ համարի ներքո։ 
 
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պատվիրակ Բրյունետը փայլուն ելույթ ունեցավ 2-րդ համարի ներքո։ Նա կատարեց Future lover երգը և անցավ եզրափակիչ։
 

Երկրորդ կիսաեզրափակչին մասնակցում էին հետևյալ երկրները` Դանիան, Հայաստանը, Ռումինիան, Էստոնիան, Բելգիան, Կիպրոսը, Իսլանդիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովենիան, Վրաստանը, Սան Մարինոն,  Ավստրիան, Ալբանիան, Լիտվան և Ավստրալիան։

 

Նշված երկրներից եզրափակիչ անցան հետևյալ երկրները` Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիա, Ավստրիա, Լիտվան, Լեհաստանը, Ավստրալիան, Հայաստան, Սլովենիան։

 

«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ