Հետևեք մեզ։

Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ

06:05, 02 հունվար 2025
Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ էլեկտրամոբիլ է պայթել. կան տուժածներ և զոհ

Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ Tesla Cybertruck մեքենա է պայթել, ինչի հետևանքով, ըստ տեղի պաշտոնյաների, զոհվել է մեկ մարդ, ևս մի քանիսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Trump Organization-ը հայտարարություն է տարածել, որը X-ում հրապարակել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը։


Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ նման դեպք ընկերությունը երբևէ չի գրանցել, և պատահարն ամբողջությամբ կհետաքննվի։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները