Հետևեք մեզ։

Հայաստանը դեռ չի հասկանում, որ իր երկրի զարգացման միակ ճանապարհը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն է. ադրբեջանցի պատգամավոր

09:29, 02 հունվար 2025
Հայաստանը դեռ չի հասկանում, որ իր երկրի զարգացման միակ ճանապարհը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն է. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Վուգար Իսկանդերովը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից։ Ելնելով այդ քաղաքականությունից՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը կառուցում և զարգացնում է քաղաքականություն՝ հիմնված բոլոր երկրների հետ փոխադարձ արդյունավետ համագործակցության և վստահության վրա։ Դրա դիմաց մենք տեսնում ենք, որ արևմտյան երկրները շահագրգռված չեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ։ Ընդհակառակը, ինչպես նոյեմբերի 12-ին Բաքվում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց Իլհամ Ալիևը, կարծես աջակցում է ռեւանշիզմի զարթոնքին։ Սա հասկանալի չէ։ 2025 թվականին մենք մեր ռազմական բյուջեն հասցրեցինք ռեկորդային մակարդակի։ Սա պարտադիր պայման է։ Որովհետև Արևմուտքի կողմից Հայաստանի զինումը կարող է տհաճ իրադարձությունների կրկնության պատճառ դառնալ։ Հայաստանը դեռ չի հասկանում, որ իր երկրի զարգացման միակ ճանապարհը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն է։ Ուրիշ ճանապարհ չկա»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները