Հետևեք մեզ։

Սիրիայի համար ստեղծելու ենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը. Զելենսկի

16:31, 02 հունվար 2025
Սիրիայի համար ստեղծելու ենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը. Զելենսկի

Ուկրաինան կաջակցի Սիրիայում կայունացմանն ուղղված բոլոր քայլերին: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին ընդգծել է, որ ավելի շատ կայունություն Մերձավոր Արևելքում նշանակում է ավելի շատ խաղաղություն և առևտուր բոլոր գործընկերների համար.

«Ուկրաինան կաջակցի Սիրիայի կայունացմանն ուղղված բոլոր քայլերին, մենք կստեղծենք «Հացահատիկ Ուկրաինայից» ծրագիրը Սիրիայի համար։

Դեկտեմբերի 31-ին Ուկրաինան սիրիացի ընտանիքներին անվճար բաժանելու համար ավելի քան 20 բեռնատար է ուղարկել 500 տոննա ալյուրով։ Մենք կկապվենք մեր եվրոպացի գործընկերների և Միացյալ Նահանգների հետ՝ այս աջակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները