Հետևեք մեզ։

Հունվարի մեկին Արթիկում դանակաhարության դեպք է գրանցվել

10:09, 03 հունվար 2025
Հունվարի մեկին Արթիկում դանակաhարության դեպք է գրանցվել

Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։

 

Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բուժօգնության տեղափոխված երիտասարդին դանակով հարվածել է 31-ամյա համաքաղաքացին։

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները