Դ․Ա․-ն (Դավիթ Ալթունյան, խմբ.) զբաղեցնելով ՀՀ առողջապահությաննախարարության «Դեղերի և բժշկականպարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելովպատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-իկողմից ձեռք բերված դեղերի և բժշկականնշանակության ապրանքների ստացումը, առանցպատշաճ հանձնման-ընդունմանաշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականիհունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարվածթթվածնային թերապիայի 200 սարք ստանալուվերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողականպարտականությունները ոչ պատշաճ կատարելուհետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնայինթերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ումգործող բժշկական հաստատություններինՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չիփաստաթղթավորվել, համապատասխանհաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշվածսարքերից 20-ի կորստյան։
Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր:
Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրայինքրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականինընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):
Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոցկիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։