Հետևեք մեզ։

Բագրատաշենի անցակետում հրդեհ է բռնկվել

10:51, 03 հունվար 2025
Բագրատաշենի անցակետում հրդեհ է բռնկվել

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները