Հետևեք մեզ։

Բագրատաշենի անցակետում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է տուժել

12:31, 03 հունվար 2025
Բագրատաշենի անցակետում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ է տուժել

Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։  Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

 

«Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն»,-հայտնում է նա։

 

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները