Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ. վճիռը կարող է բողոքարկվել

12:53, 03 հունվար 2025
Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ. վճիռը կարող է բողոքարկվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ. Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ: 
 


Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է․ 
Արթուր Սամվելի Գևորգյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 654.894.872 դրամ, միաժամանակ, Արթուր Սամվելի Գևորգյանից և Աննա Վլադիմիրի Գասպարյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի բռնագանձել 13․300․000 դրամ։ 
 


Վճիռը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան չբողոքարկելու դեպքում՝ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: 
 


Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:


Վճիռը կարող է բողոքարկվել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները