Այսօր Մոսկվա֊Երևան չվերթի ժամանակ ուղևոր է մահացել։
«Հայկական ավիաուղիների» մամուլի խոսնակը դեպքի վերաբերյալ «Հրապարակ»-ին փոխանցել է. «Ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է թռիչքի ժամանակ։ Անձնակազմը և ուղևորների շարքում բժիշկները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, վայրէջքից անմիջապես հետո մոտեցել է շտապբուժօգնության ծառայությունը, սակայն, ցավոք, ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել:
Պատճառների մասին , կարող են ասել բժիշկներն ու իրավապահ մարմինները»:
Նշենք, որ մահացել է 50֊ամյա տղամարդ: