Հետևեք մեզ։

33 տարեկանում մահացել է «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը (տեսանյութ)

14:56, 12 մայիս 2023
33 տարեկանում մահացել է «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը (տեսանյութ)

33 տարեկանում մահացել է «Սպարտակի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարակինը։ Մարզիկը մասնակցել է գիշերային ավտոմրցութի, որն ավարտվել է նրա մահով։ Վթարը տեղի է ունեցել մայիսի 12-ին՝ ժամը 01:25-ի սահմաններում։ Կարակինը, ով վարում էր Nissan GTR մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և մեծ արագությամբ բախվել արգելապատնեշին։

 

 Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նախկին ֆուտբոլիստին. Կարակինը 27 տարեկանում ավարտել էր պրոֆեսիոնալ կարիերան։ Վերջին տարիներին խաղացողը հանդես է եկել սիրողական լիգաներում։

 

Վթարի տեսանյութն՝ այստեղ

Վերլուծական