Հետևեք մեզ։

Արմավիրում կինը աղջիկ երեխա է լույu աշխարh բերել, երեխային ջինսե տաբատով խեղդամաh է արել և նետել պետքարանը. մանրամասներ

19:45, 03 հունվար 2025
Արմավիրում կինը աղջիկ երեխա է լույu աշխարh բերել, երեխային ջինսե տաբատով խեղդամաh է արել և նետել պետքարանը. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։

 

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։

 

Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները