Հետևեք մեզ։

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

10:46, 04 հունվար 2025
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին  շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում,սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի` 7-10 աստիճանով։

 

Երևանում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը  սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները