Վաշինգտոնը չափազանց վտանգավոր է համարում Արևմուտքի երկրների և Ռուսաստանի միջև միջուկային հակամարտության ռիսկի ցանկացած աճ: Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ Ջո Բայդենի վարչակազմը խիստմտահոգված էր Մոսկվայի միջուկային հռետորաբանությամբ՝ կարծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր դիտարկել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը:
FT-ի նյութում չի հստակեցվում, թե կոնկրետ որ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսըհայտնել էր, որ 2022 թվականի աշնանը Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառման իրական վտանգ կար։
Հարցազրույցում Բլինկենը նաև նշել է, որ Պեկինի քաղաքականությունը, հավանաբար, օգնել է նվազեցնել Ուկրաինայի հակամարտությունում միջուկային զենքի օգտագործման սպառնալիքը: