Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ սոցիալ-դեմոկրատների հետ իշխող կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո։
Կառավարության ղեկավարը տեսաուղերձ է հրապարակել «X»-ի իր օգտահաշվում։
«Բանակցությունների ավարտից հետո ես առաջիկա օրերին կհրաժարվեմ դաշնային կանցլերի և Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոններից և կապահովեմ կանոնավոր անցում»,- ասել է Նեհամերը։