Հետևեք մեզ։

Բայդենը մեդալներով կպարգևատրի Սորոսին, Մեսսիին և Հիլարի Քլինթոնին

21:52, 04 հունվար 2025
Բայդենը մեդալներով կպարգևատրի Սորոսին, Մեսսիին և Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 19 հոգու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։ Այս մասին տեղեկություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ մրցանակակիրների թվում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և մոդելավորող Ռալֆ Լորենը։

«Սա երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը տրվում է այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Միացյալ Նահանգների բարօրության, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ կարևոր պետական ​​կամ մասնավոր ձեռնարկումների համար», - ասվում է հայտարարության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները