Հետևեք մեզ։

Պռոշյան գյուղում մեքենան շրջվել է. 29-ամյա վարորդը մաhացել է

05:34, 05 հունվար 2025
Պռոշյան գյուղում մեքենան շրջվել է. 29-ամյա վարորդը մաhացել է

Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Գ. Ջ.-ի (ծնված 1996 թ.) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները